Ռեժիսոր` Ռոբերտ Սահակյանց
Մի այսպիսի ծիծաղելի երևույթ կա. ասենք` օտար լեզվով երգ ես լսում և, հանկարծ, քեզ թվում է, թե լսում ես ինչ-որ բառեր քո մայրենի լեզվով: Իսկ ավելի ծիծաղելի է դառնում, երբ վայ - երգիչը, որը լավ չի տիրապետում այն լեզվին, որով երգում է, իրեն անհասկանալի բառերը փոխարինում է նման հնչողությամբ խոսքերով` ստեղծելով "մարգարիտներ": Առավել ծիծաղելի է, երբ այդ "աբրակադաբրան" արտահայտվում է մուլտիպլիկացիայի լեզվով` "ինչպես լսել, այնպես էլ ճոխացրել է" տարբերակով:
Դե, իսկ եթե դա անում է տաղանդավոր մուլտիպլիկատորը, ապա ստացվում է այնպիսի հրաշալի բան, ինչպիսին է "Yellow Submaryan"-ը: