Շարմ Հոլդինգ

"Շարմ Հոլդինգ" ընկերությունը ստեղծվել է 1991թ. և Հայաստանում այսօր առաջատար դիրք է գրավում գովազդի, հեռուստատեսության և շոու բիզնեսի ասպարեզում: Հոլդինգի մեջ մտնում են գովազդային գործակալությունը, production գործակալությունը, ինչպես նաև պրոդյուսերական կենտրոն, որը զբաղվում է այսպես կոչված "հատուկ" նախագծերի կազմակերպումով:

Գովազդի արտադրություն և տարածում, նոր, յուրօրինակ հեռուստանախագծերի և ռադիոնախագծերի ստեղծում, համերգների, PR արշավների, շնորհանդեսների կազմակերպում` ահա մեր գործունեության ոչ լրիվ ցանկը: Ընկերության իրականացրած ծրագրերից են նոր հեռուստաալիքի և ռադիոկայանի ստեղծումը, խոշոր ընկերությունների ռեբրենդինգի հայեցակարգային մշակումը, մի շարք գեղարվեստական, փաստավավերագրական և անիմացիոն ֆիլմերի ստեղծումը, թատերական նախագծերի պրոդյուսերական աշխատանքներն ու իրականացումը, ամսագրերի, կատալոգների հրատարակումը և այլն:

Շոու բիզնեսի այսօրվա շուկայում "Շարմ Հոլդինգը" միանշանակ ընկալվում է որպես բրենդ, և այդ բարձր գնահատականը, անշուշտ, պրոֆեսիոնալներից կազմված մեր թիմի արժանիքն է. թիմի, որն ի սկզբանե իր համար հնարավորինս բարձր նշաձողը է սահմանել: Հենց սկզբից մենք նպատակ ենք ունեցել ամեն ինչ անել ոչ միայն բարձր մակարդակով, այլև դառնալ գործելաոճ թելադրող մեր ոլորտում:

Մենք հասել ենք դրան և գտնում ենք, որ կարելի է հպարտանալ դրանով:

Մեզ համար միևնույն չէ, թե ինչ հասարակության մեջ ենք ապրում և աշխատում, չէ որ մեզ սպասում է "վաղվա օրը", որը պարտավոր ենք դարձնել ավելի լավն ու բարեկեցիկ:

Մեր թիմը.
Մեր ընկերությունն ունի մոտ 100 աշխատակից, որոնց թվում` երիտասարդներ, որոնք դեռ նոր են փորձ ձեռք բերում, իրենց գործի իսկական պրոֆեսիոնալներ, հայկական մշակութային էլիտայի ներկայացուցիչներ:

Մեր թիմի նշանաբանն է` "Լավագույնը ստեղծում են լավագույնները":