Գլխավոր

Հովո. «Կուզենայի երկրորդական դերեր խաղալ»

Սեպտեմբերի 4, 2012

Բացառիկ հարցազրույց «Սիրո պոկեր» աշխատանքային վերնագրով ֆիլմի գլխավոր հերոսի դերակատար Հովհաննես Ազոյանի հետ:

- Ի՞նչ խառնվածքի տեր է քո հերոսը:
- Այս ֆիլմում իմ կերպարը երեք տարբեր հոգեվիճակում է հայտնվում. սկզբումնա մի քիչ մոլորված ու անվստահ երիտասարդ է, հետո նրա խաղաղ կյանքում առաջ են գալիս խնդիրներ որոնք, թվում է, անելանելի վիճակի մեջ են իրեն գցում, և վերջում նա կարողանում է հավաքվել, վճռականություն դրսևորել և կարելի է ասել հերոս դառնալ:

- Սանրվածքդ պայմանավորված է սցենարով և ռեժիսորի ցանկությամբ, թե՞ քո որոշումն էր:
- Դե, ֆիլմի սկսզբում իմ խուճուճներով եմ, և ի սկզբանե հենց այդպես էլ որոշված էր, բայց վերջում սանրվածքս ոճային փոփոխության է ենթարկվում դա արդեն ըստ սցենարի և ռեժիսորի մտահղացման: Բայց ասեմ, որ այդ ոճն ինձ դուր չի գալիս, ես գերադասում եմ իմ առօրյա սանրվածքը:

- «Պահանջվում է միլիոնատեր» և «Փեսացուն կրկեսից» ֆիլմերի համեմատ, ի՞նչ նորույթ կարող է ակնկալել հանդիսատեսը:
- Սա ավելի մասշտաբային ֆիլմ է, աշխարհագրությունն ավելի լայն է և, հետևաբար, աշխատանքն էլ ավելի շատ: Եվ այստեղ իրադարձությունները միաժամանակ մի քանի ուղղությամբ են զարգանում: Նախորդ երկու ֆիլմերից ինձ առավել դուր էր եկել «Փեսացուն կրկեսից», բայց կարծում եմ, որ իր հետաքրքրությամբ այս ֆիլմը գերազանցելու է թե´ առաջին և թե° երկրորդ ֆիլմերը:

- Հումորային դերերը քեզ հեշտ են տրվում, իսկ ուրիշ ի՞նչ կերպարներ կցանկանայիր մարմնավորել:
- Ես շատ կուզենայի երկրորդական դերեր խաղալ… կարելի է ասել` իմ երազանքներից մեկն է…

- Ինչո՞վ դա կբացատրես. համաձայնվիր` տարօրինակ ցանկություն է:
- Գլխավոր դերում միշտ շատ ավելի լարված ես, և գրեթե անշեղ հետևում ես սցենարին…, իսկ երկրորդական դերում հնարավորություն ունես մի քիչ ավելի խենթ լինել ու ավել ազատ մարմնավորել քո կերպարին:


Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*

Դուք կարող եք օգտագործել հետեւյալ HTML թեգերը եւ ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>